Սնունդը և առողջությունը
Թեյեր` ուղիղ աղին մաքրելու համար. 168.am
Steptohealth.ru-ն գրում է, որ օրվա ընթացքում օրգանիզմը մի խումբ վնասակար նյութերի կողմից «հարձակումների» է ենթարկվում։ Ամենախոցելի օրգաններից մեկն այս դեպքում ուղիղ աղին է։ Այն բազմաթիվ գործառույթներ է կատարում. հենց այս օրգանում է տեղի ունենում ջրի ու աղերի ներծծումը։ Դա է պատճառը, որ անառողջ սնունդն ուղղակիորեն ազդում է ուղիղ աղու վիճակի վրա։ Այս օրգանի առողջության վրա ազդում են նաև այնպիսի գործոններ, ինչպիսիք են նստակյաց կենսակերպը, վնասակար սովորությունները։
Այս օրգանում կենսագործունեության պինդ արգասիքներն ազատվում են ջրից ու աղերից։ Հետևաբար, ուղիղ աղիքում կուտակվում են տոքսիններ, որոնք կարող են աղիների հետ կապված խնդիրներ առաջացնել։ Դա է պատճառը, որ ցանկալի է ժամանակ առ ժամանակ մաքրել աղիները։ Գերադասելի է օգտագործել բնական միջոցներ։ Առաջարկվող հյութերը բազմաթիվ սննդարար նյութեր են պարունակում, օգնում են օրգանիզմից դուրս բերել տոքսինները։ Դրանք նպաստում են նաև երիկամների մաքրմանը։
1. Նեխուրից ու գազարից պատրաստված հյութ
Բաղադրիչներ.
- 2 ճյուղ նեխուր,
- 2 գազար,
- 2 ճյուղ սամիթ,
- 3 ճյուղ մաղադանոս,
- 4 ճյուղ հազար,
- 1 պճեղ սխտոր,
- ջուր (ըստ ցանկության)։
Պատրաստման և օգտագործման եղանակը. սառը ջրով լավ լվացեք բոլոր բաղադրիչները, բոլոր բաղադրիչները խառնեք բլենդերում, ստացեք միասեռ զանգված։ Ըմպելիքը խորհուրդ է տրվում խմել նախաճաշելուց առաջ։
2. Կանաչ խնձորից պատրաստված հյութ
Բաղադրիչներ.
- 1 կանաչ խնձոր,
- 1 ճաշի գդալ կտավատի սերմ՝ 10 գրամ,
- 2 ճաշի գդալ բնական մեղր՝ 50 գրամ,
- 1 բաժակ ջուր՝ 200 մլ։
Պատրաստման և օգտագործման եղանակը. լվացեք բոլոր բաղադրիչները։ Մաքրեք խնձորը, կտրատեք։ Բոլոր բաղադրիչները խառնեք բլենդերում, մինչև ստանաք միասեռ զանգված։ Խորհուրդ է տրվում հյութը խմել քնելուց առաջ։
3. Սպանախով հյութ
Բաղադրիչներ.
- 2 ճյուղ թարմ սպանախ,
- 1 թուրինջ,
- 3 նարինջ,
- 1 բաժակ կտրատած պապայա՝ 200 գրամ,
- 1 կտոր արքայախնձոր։
Պատրաստման և օգտագործման եղանակը. լվացեք սպանախը, մաքրեք գրեյպֆրուտն ու քամեք դրա հյութը։ Մաքրեք նարինջը, քամեք նաև դրա հյութը։ Պապայան և արքայախնձորը մանր կտրատեք, բոլոր բաղադրիչները հարեք բլենդերում, մինչև ստանաք միասեռ զանգված։ Խմեք պատրաստելուց անմիջապես հետո։
4. Խոտաբույսերով թեյ
Բաղադրիչներ.
- 2 մեծ, կանաչ լոլիկ,
- ¼ ճաշի գդալ կայենյան պղպեղ՝ 2 գրամ,
- 1 ճաշի գդալ խնկունի (розмарин)՝ 10 գրամ,
- 1 ճաշի գդալ ռեհան՝ 10 գրամ,
- համեմի 2 փոքր ճյուղ,
- 1 վարունգ,
- 3 պճեղ սխտոր,
- 2 ճաշի գդալ մաղադանոս՝ 20 գրամ։
Պատրաստման և օգտագործման եղանակը. լվացեք լոլիկն ու ռեհանը։ Մաքրեք վարունգը, մանր կտրատեք։ Բոլոր բաղադրիչները հարեք բլենդերում, մինչև միասեռ զանգված ստանաք։ Ըմպելիքը կարող եք օգտագործել օրվա ընթացքում։
Կարդացեք նաև
Մարդիկ հաճախ պարզապես մոռանում են ջուր խմել, հատկապես դա բնորոշ է տարեցներին և երեխաներին: Սակայն ցանկացած տարիքում անհրաժեշտ է հիշել ջրի լրացուցիչ ծախսի մասին...
Մրգերը և հատապտուղները պարունակում են առողջության համար շատ կարևոր վիտամիններ, միկրոէլեմենտներ, բջջանք: Շաքար պարունակող որոշ մրգեր կարգավորում են արյան ճնշումը...
Ուտելու հոգեբանությունը կիրառական հոգեբանություն է, որն օգտագործվում է` հասկանալու մարդու սննդի ընտրության և ուտելու վարքագիծը...
Եթե Դուք ունեք սննդային ալերգիա, Ձեր իմուն համակարգը գերզգայուն է տվյալ սննդի նկատմամբ: Դրա պատճառը իմունոգլոբուլին E-ն է (IgE), որը բարձր քանակով հանդիպում է ալերգիա ունեցող մարդկանց մոտ...
Դժվարամարս կամ ոչ համատեղելի մթերքը չարաշահելու արդյունքում տոնական օրերին հաճախ արձանագրվում են սննդային թունավորումներ և մարսողական համակարգի տարբեր բնույթի խանգարումներ: Նմանատիպ խնդիրներից խուսափելու համար մասնագետները...
Միզապարկի քարերի առկայության ժամանակ սնունդը պետք է լինի հավասարակշռված, հարուստ վիտամիններով և հանքային աղերով, ուղղված նյութափոխանակության խանգարման կարգավորմանը...
Գինու օգտակար հատկությունները գաղտնիք չեն մարդկանց արդեն դարեր ի վեր: Սակայն, որպեսզի այն իրապես նպաստի առողջության պահպանմանը, անհրաժեշտ է ինքնագիտակցում և չափավորության զգացողություն...
Օրգանիզմի համար մեծ է ջրի դերը: Մարդն ավելի հեշտ դիմանում է քաղցին (մոտավորապես 30-45 օր), քան ջրի պակասին: Առանց ջրի օրգանիզմը չի կարող գոյատևել անգամ 5 օր, քանի որ ջուրը կյանքի հիմքն է և կազմում է օրգանիզմի 2/3-ը...
Քովիդ վարակը հաղթահարելու համար անհրաժեշտ է բարձրացնել օրգանիզմի դիմադրողականությունը: Դրան նպաստում է առողջ սնունդը: Բացի այդ, կան որոշ մթերքներ, որոնք ավելի` քան մյուսները, դրական ազդեցություն են ունենում...
Հղիների սննդի հետ բազում միֆեր են կապված: Երբեմն դրանք տարօրինակ արգելքներ են՝ կծու, սնկով կերակուրներ, մթերքների որոշակի գույներ և այլն...
Գիտնականներն ապացուցել են, որ շաքարը նպաստում է վաղաժամ ծերացմանը: Պրոֆեսոր Դեվիդ Հաննը համեմատել է շաքար շատ և քիչ օգտագործող մարդկանց դիմագծերը և սենսացիոն եզրակացության եկել: Գիտնականը նկատել է, որ նույն տարիքի...
Հավանաբար, շատերն են լսել առանձնացված սնուցման մասին, սակայն ըստ անվանման, այնքան էլ պարզ չէ, թե ի՞նչը` ինչի՞ց պետք է առանձնացնել, իսկ կարևորը՝ ինչո՞ւ: Առանձին սնուցման փիլիսոփայությունն այն է...
Ուտելը մարդու կյանքի կարևոր բաղադրիչներից է։ Պարզվում է, որ ոչ միայն սնննդի տեսակը, այլև այն ընդունելու ժամանակը ունի տարբեր ազդեցություններ մարդու ուղեղի վրա: Ապացուցված է, որ ուտելու անկանոն ժամերը նպաստում են...
Ամանորի սեղանն օրգանիզմի համար ծանր փորձություն է՝ սեղանին բազմաթիվ խոհարարական գլուխգործոցներ են հայտնվում, որոնց գայթակղությանը դիմանալը պարզապես անհնար է։ Սակայն բժիշկները խորհուրդ չեն տալիս...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն